Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը ոչ մի արդարացում չունի. Տեր-Պետրոսյան

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը ոչ մի արդարացում չունի. Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին՝ այն անվանելով պատերազմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ilur.am կայքում «Պարզագույն սիլլոգիզմ» խորագրով հրապարակման մեջ Տեր-Պետրոսյանը նշել է.

«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում