Հասարակական

Հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չէ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չէ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չի համարում, այլ խնդիրները միասին հաղթահարելու միջոց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է, և կոչ է արել վատ մեկնաբանություններ գրող օգտատերերին ջնջել դրանք։

«Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:

Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները: Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների»,- գրել է Փաշինյանը։

Փաշինյանը ներողություն է խնդրել բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իր էջում որևէ վիրավորանք է հնչել։

ՀՀ վարչապետը նաև կոչ է արել առաջիկա օրերին նախատեսվող «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին տեղեկատվությունն ուղարկել իր էջին։

Հունիսի 2-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջին օգտատերերը նամակներ են ուղարկում Հայաստանի տարբեր հատվածներից հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում