Քաղաքականություն

Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսային ժամանակաշրջանում բոլորը պետք է վերագնահատեն իրենց վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես քաղաքացիական պարտականությունների նկատմամբ. նոր ընկալմամբ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում են բոլորը՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսակապով միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում անդրադարձավ կառավարության՝ ի սկզբանե որդեգրած կոնցեպցիային, որն անվանում են՝ ճգնաժամը՝ որպես հնարավորություն: «Ես կարծում եմ, որ հիմա հենց այս օրերին Հայաստանում խորը գերագնահատման պրոցես է տեղի ունենում: Եվ այդ խորը գերագնահատաման պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք տեսնում ենք անհատի և պետական կարգի հարաբերությունները: Եվ ըստ էության կանգնում ենք հետևյալ հարցի առաջ՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու պետականությունը, արդյոք մեր պետությունն ու պետականությունն ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված պետությունը որպես բռնության գործիք բանաձևո՞վ, թե՞ այնուամենայնիվ մենք մեր ազգային պետությունը, ՀՀ-ն դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն: Եվ կարծում եմ, որ հիմա կորոնավիրուսի համաճարակի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ՝ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս ՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց՝ երբ ասում է, որ օրենքները ստեղծում ենք բոլորս, ի նկատի ունի այն ինստիտուցիոնալ աստիճանների միջոցով, որոնք ձևավորվում են մարդկանց ազատ կամարտահայտության միջոցով: Փաշինյանը նշեց՝ ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են: «2018-ի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»,-նշեց նա:

Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական բլոկին, նկատեց, որ կորոնավիրուսի համավարակի բերումով տնտեսական որոշակի խնդիրներ լինելու են: Սակայն վարչապետը խորհուրդ տվեց շատ չշտապել այս առումով հետևություններ անելու համար, թե ինչպիսին կլինի 2020 թվականը: «Կարծում եմ, որ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե ինչքան այն կտևի, և արդյունքները, նույնիսկ կորուստներն ամփոփելու համար դեռևս վաղ է»,-նշեց նա:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հիմնականում հանված են տնտեսական գործունեության սահմանափակումները:

Աննա Գրիգորյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում