Հասարակական

Թանդիլյանի կարծիքով՝ գործադիրը մեկուսացման նպաստի նախագծի հաշվարկների համար բավարար ժամանակ ուներ

2 րոպեի ընթերցում

Թանդիլյանի կարծիքով՝ գործադիրը մեկուսացման նպաստի նախագծի հաշվարկների համար բավարար ժամանակ ուներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծը շատ հասցեական է, սակայն նա ընդունելի չի համարում այն առաջարկների ստացման փուլ ուղարկելու վճիռը, կարծում է, որ կառավարությունը բավականին ժամանակ ուներ հաշվարկների համար, սակայն չի արել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց նախագծի քննարկմանը:

Թանդիլյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցություններն առնվազն մայիսի 25-ին իմացել են, որ նման նախագիծ կա: Եվ նա կարծում է, որ մինչև հունիսի 4-ը բավարար էր բոլոր հաշվարկներն անելու համար: «Այդ ո՞ր թվերն ու կանխատեսումներն են անհասկանալի, որ մինչև հիմա չեք կարողացել անել»,-ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե կառավարությունը ցանկություն չունի նման օրինագիծ հաստատելու:

Նրա կարծիքով՝ եթե քայլերն արվեին ժամանակին, արդյունքը կլիներ բացարձակ այլ: «Այո, ես տեսնում եմ կառավարության ջանքերը, բայց ես նաև տեսնում եմ, որ… 10 օր ժամանակ ունեիք թվեր հաշվելու,գումարելու, հանելու, ուղղակի չեք արել»,-նշեց պատգամավորը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց«Իմքայլը»խմբակցությանպատգամավորՆարեկԶեյնալյանիհեղինակած օրենքի նախագիծը, այն ուղարկեց գրավոր առաջարկների փուլ: Հեղինակի խոսքով՝ առաջարկությունների ստացման փուլ ուղարկելու որոշումը որոշակի կանխատեսումներ անելու համար է: Բովանդակայինիմաստովնախագծիհիմնավորումներըկառավարությանհամարընդունելիեն,սակայնառկաենխնդիրներ,հարցեր,որոնքկարիքունենլրացուցիչքննարկման, մասնավորապես, առկա է ֆինանսականանորոշություններիբարձրմակարդակ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում