Հասարակական

Բաբաջանյանն առաջարկեց մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքների համար

2 րոպեի ընթերցում

Բաբաջանյանն առաջարկեց մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է քաղաքապետարանները, մարզպետարանները և, եթե անհրաժեշտ է, նաև Ազգային ժողովը և մնացած բոլոր հաստատությունները տրամադրել հիվանդանոցային կարիքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբաջանյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում:

«Տպավորությունն այնպիսին է, որ համավարակը վերջնականապես մեկուսացրել է Ազգային ժողովն այն խնդիրներից, որոնք եռում են դրսում»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց՝ հունիսի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, նկատեց, որ վիճակը չի թուլանում, ավելի լարվում է:

«Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, մահճակալների տեղ չկա։ Ես առաջարկում եմ, որ համայնքային սեփականության շենքերը՝ քաղաքապետարանները, մարզպետարանները և, եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը և մնացած բոլոր հաստատությունները տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին: Եվ մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց հորդորներին, պատրաստ ենք նրանց լսել: Ծանր հիվանդներն ըստ ցուցումի ուղարկվում են տներ»,- ասաց Բաբաջանյանն ու նշեց՝ կարծում է, որ այդ մարդկանց չպետք է թողնել իրենց տներում:

Նա գործընկերներին նաև հորդորեց արտահերթ նիստից հետո դուրս գալ փողոց, օգնել բժիշկներին, ոստիկաններին, համոզել քաղաքացիներին դիմակ կրել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում