Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար նախատեսվում է հեշտացնել դատավոր դառնալու կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել էանկախպատգամավորԱրմանԲաբաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Պահանջը՝ առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու, սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան

Հայերեն

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար