Հասարակական

Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

Նախագծով նախատեսվում է, որ վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները եւս կարողանան էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետեւ այդ նույն եղանակով դատարանից ստանան փաստաթղթերը եւ ներկայացնեն դատախազին:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ մի շարք երկրներում փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու համակարգն արդյունավետ գործում է:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում