Հասարակական

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման և իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում