Հասարակական

Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում

3 րոպեի ընթերցում

Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից գործնական փուլում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ գույքագրվել են ափամերձ հատվածների շենք-շինությունները, որոնք ենթակա ենքանդման: Քաղաքացիները ծանուցվել են այդ շենք-շինությունների քանդման վերաբերյալ:

«Որպես առաջնային առանձնացվել են այն շենք-շինությունները, որոնք ժամանակավոր կառույցներ են, այստեղ հիմնական ապամոնատժումը կլինի ոչ խնդրահարույց: Ամեն դեպքում կան տարածքներ, որոնք սեփականության իրավունքով են: Եվ արդեն ունենք ապամոնտաժման հետկապված դեմ արտահայտվողներ, բողոքողներ»,-ասաց Իրինա Ղափլանյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ եթե քաղաքացին չի ապամոնտաժում, ապա դա անելու է պետությունը: Արդեն կա նախագիծ և բյուջեով նախատեսված գումար: Ինչ վերաբերում է այն շենք-շինություններին, որոնք բնակելի են, ապա նախարարի տեղակալը նշեց, որ քաղաքացիների հետ այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի հետագա անելիքները հստակեցնելու համար:

Կլինի այս տարի Սևանից հավելյալ ջրառ, թե ոչ, ըստ նախարարի տեղակալի, այս պահին հստակ չէ: Պատճառն այն է, որ տեղումների առումով այս տարին փոփոխական է: Մասնավորապես, առաջին եռմասյակում եղավ տեղումների զգալի նվազում, նույնիսկ նախարարությունը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով այս տարին հայտարարվեց սակավաջուր: Ահա մայիս ամսին տեղումների առումով դրական շարժ գրանցվեց: Տեղումներն այնքան էին, որ մայիսի 10-ին արդեն սպառվեց մայիս ամսվա ամբողջ ծավալը:

Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպեսէլմասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։ Ապամոնտաժման կամ քանդման ենթակապետական և համայնքային շենք-­­շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4 900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավորկառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68 000 քառակուսի մետրը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական ևհամայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար«Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման)նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռք բերման համար անցկացվում է մրցույթ։

Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանցսեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։

ОтветитьПереслать

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում