Երեք ԲԿ-ներում սպասվում են ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավելացվում են վերակենդանացման բաժանմունքների մահճակալային տեղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը հիշեցրել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որ առաջիկայում մահերը լինելու են տանը, հետաքրքրվել՝ արդյոք վերահսկողությունից դուրս է եկել իրավիճակը:

Նախ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ամենօրյա աշխատանք է տարվում տարբեր բուժհաստատությունների հետ, որպեսզի վերակենդանացման տեղերն ավելացնեն:

Նախարար Թորոսյանն էլ հավելեց՝ վերջին օրերին արդեն փոքր ավելացումներ կան: «Խոսքը Արտաշատի բժշկական կենտրոնի, Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մասին է: Սակայն երեք խոշոր ավելացումներ ենք ունենալու հերթականությամբ՝ Աստղիկ ԲԿ-ում՝ մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և Էրեբունի ԲԿ-ում՝ մոտ 45-50 ռեանիմացիոն մահճակալ»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման տեմպից:

Նախարարը նաև նշեց, որ չի կիսում Բաբաջանյանի այն կարծքիը, որը շուտով մարդիկ տանը մնալու են և առանց բուժօգնության մահանալու: Այդ իրավիճակը ամենօրյա ռեժիմով գնահատվում է, ըստ այդմ՝ որոշվում է քաղաքականությունը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում