Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա է սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս:

«2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ արդյունավետ աշխատանքով: Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են՝ առանց չափազանցության 10 և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: Դրա արդյունքում հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակագերի օգտագործմամբ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը: Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- ասաց Դավթյանը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, պետության պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Այդ նպատակով միայն ներկա պահին վերոնշյալ գումարային արժեքը գերազանցող գույք է արգելադրված: Առաջիկայում ևս նոր տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:

Ծանուցում.ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է