Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս՝ անդրադառնալով նախնական կալանքի պրակտիկային:

«2019-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը կամ 92.4 տոկոսը: Ներկայացված միջնորդություններից 26.2 տոկոսի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: 2019-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների թվի աճ»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝ պետք է փաստել, որ գործնականում վերջին 2-3 տարում ձեռնարկված քայլերը ակնհայտորեն վկայությունն են իրավական հանրահայտ այն սկզբունքի կենսագործման, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Ասվածի ապացույցն է նաև այն, որ 2019-ին ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը կամ 63.6 տոկոսը չեն գտնվել նախնական կալանքի տակ»,-ասաց Դավթյանը:

2019-ին արձանագրվել է 9 դեպք, երբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու դատական ակտի հիման վրա՝ մնալով ազատության մեջ, մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, այն է՝ դիմել է փախուստի, կամ կատարել է նոր հանցանք:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է