Հասարակական

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- հայտնել էր Ավանեսյանը:

Նախարարի տեղակալը նշել էր, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն արդարացիորեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում