Հասարակական

Կովիդ-դրական մայրիկ՝ 4 օրական նորածնի հետ, 4 ամսական հղի. Թորոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում

1 րոպեի ընթերցում

Կովիդ-դրական մայրիկ՝ 4 օրական նորածնի հետ, 4 ամսական հղի. Թորոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որ տեղ մասնակցել է նոր կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու առողջացած պացիենտների դուրս գրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին Արսեն Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում...»,- նշել էՀՀ առողջապահության նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում