Դա մեզ ջերմացնում է․ Փաշինյանը՝ ՀՀ-ին աջակցելու Վրաստանի պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ։ Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է միրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են։ Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել