ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից,
համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների
ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, ԱրմինաԴարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։
«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։