Հասարակական

Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը:

Արման Սահակյանը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ է նշանակվել 2011 թվականի հունիսի 22-ին, 2018 թվականին ազատվել է պաշտոնից։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում