Հասարակական

Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է

1 րոպեի ընթերցում

Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հստակեցման փուլում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

«Արդեն ունենք որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանել ենք, բայց կցանկանայի դրանք չբարձրաձայնել այս պահին: Կարծում եմ, որ կմնանք այն ժամանակացույցի շրջանակում, որը սահմանվել է»,- ասաց Հարությունյանը:

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքով նախատեսվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում