Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտարարարություն էր տարածել, որ մայիսի 24-ին ձերբակալվել են Քաջարանի 4 բնակիչ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Քաջարանի երեք բնակիչների ձերբակալումից հետո հարազատները հավաքվել էին Կապանի ոստիկանության բաժնի մոտ և պահանջում էին ձերբակալված անձանց ազատ արձակել։ Հարազատները պնդում էին, որ ոստիկանությունը տեղյակ չի պահել, թե ինչու է անձանց բերման ենթարկել, ինչպես նաև բռնություն են կիրառել։

Հայերեն

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին