Հասարակական

Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձնանց իրավունքների իրացման ու պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում