Life

Հեռուստատեսային տաղավարում կապիկը հարձակվել է եգիպտացի հաղորդավարի վրա

1 րոպեի ընթերցում

Հեռուստատեսային տաղավարում կապիկը հարձակվել է եգիպտացի հաղորդավարի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի հաղորդավարուհի Լոբնա Ասալը (Lobna Asal) հարցազրույցի ժամանակ ստիպված է եղել փախչել ստուդիայից՝ կապիկի հարձակվելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «El Watan» պարբերականը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Al Hayat» հեռուստաընկերության եթերում:

Լոբնա Ասալն իր գործընկեր Հուսամ Հադադի (Hussam Haddad) հետ հարցազրույց էր վարում, նրանք տաղավարում հյուրընկալել էին եգիպտացի դերասան Իբրահիմ Էլ-Սամանին (Ibrahim El-Samman), ով եկել էր կապիկի հետ: Վերջինիս հետ նա նկարահանվել էր մի նախագծում:

Մինչ Հուսամ Հադադը և Իբրահիմ Էլ-Սամանը զրուցում էին, Լոբնա Ասալը կապիկին տարավ իր մոտ՝ բռնելով կապից: Մի քանի րոպե անց նա սկսեց խաղալ կենդանու հետ, սակայն կարճ ժամանակ անց կապիկը հակառակ արձագանքեց և հարձակվեց հաղորդավարուհու վրա: Զարմացած հաղորդավարուհին բղավեց և փորձեց հեռացնել կապիկին, այնուհետև ստիպված եղավ փախչել տաղավարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում