Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 269-ի վիճակը գնահատվում է ծանր, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դիմակների կարգապահ և արդյունավետ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափվում է վարակի տարածման տեմպը:

«Դա վերատադրողականության թիվն է, որը կարգապահ և արդյունավետ դիմակներ կրելու դեպքում կարող է նվազել, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք հավաքական ջանքերով կանոնները պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,- ընդգծեց Թորոսյանը։

Նախարարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի հաճախակի լվանալը և կանխարգելիչ այլ միջոցառումները։

Թորոսյանը հավաստիացրեց, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների հսկողությունը շարունակվում է տնային պայմաններում։

«Գիտեք, որ դրական թեթև դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինակական համակարգովб ու այդ գործընթացը շարունակական է լինելու։ Առողջապահական համակարգը լծված է այս մարտահրավերի դեմ պայքարին»,- եզրափակեց Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:

Հայերեն العربية Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը