«Ապարան». Սոֆի Մխեյանը երկրպագուների դատին է հանձնել նոր երգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը, որը հասանելի է Մխեյանի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հեղինակը Ժորա Գրիգորյանն է, պրոդյուսերը՝ ԴերՀովան:

Սոֆի Մխեյանի առաջին տեսահոլովակը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, այնուհետև նկարահանվել են «Սեր», «Նայիր իմ աչքերին», «Օրը և ներկան», «Արժանի է» (դուետ Սիրուշոյի հետ), «Որտեղ գտնեմ», «Լույս խավարում» (հետագայում` նաև ռեմիքս տարբերակը), «Պետք չես», «Ճանաչիր», «Կարոտի երազ», «Հաճախ ժպտա», «Ուզում եմ խոսել», «Մամա», «2012», «Հայաստանի երգ» և «Երազում» երգերի տեսահոլովակները:

2005 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում Մխեյանն արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

Երգչուհին մասնակցել է տարբեր հավաքական համերգների և շրջագայություններով հանդես եկել ինչպես Հայաստանի մարզերում և Արցախում, այնպես էլ` Իրանում, Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Չինաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում։

2018 թվականին երգչուհին ներկայացրել է մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Չեմ ուզում»-ը, «Ռեհան» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչպես նաև «Տեսիլք»-ը, որի տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքը՝ Սոֆին է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

2018 թվականին Սոչիում տեղի ունեցած երաժշտական մրցանակաբաշխությունում «Ռեհան» ստեղծագործությունը արժանացել է «Տարվա երգ» մրցանակին։

2015 թվականից ի վեր Սոֆի Մխեյանը հանդես է գալիս որպես անհատ կատարողների եւ հեռուսատեսային նախագծերի պրոդյուսեր։

Լուսանկարը՝ երգչուհու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Հայերեն Русский

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը