Արցախ

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ

3 րոպեի ընթերցում

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կրթության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր, որ նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ծրագրի մանարամասները, նշեց, որ որոշումն ունենալու է հետադարձ ուժ: Այսինքն, ամենայն հավանականությամբ վերաբերելու է պետական ուսումնական հաստատություններում ընդունված և արդեն սովորող ուսանողներին:

«Այս ծրագրի հետ կապված առաջին ոգևորությունն ու արձագանքը ստացել ենք այս տարվա շրջանավարտներից: Բայց ասեմ, որ թեպետ պետական հաստատություններում ուսուցումն անվճար է լինելու, սակայն ընդունելության պայմաններն են խիստ լինելու: Ծրագրի նպատակը միայն սոցիալական խնդիր լուծելը չէ: Կառավարությունն այս ծրագրով փորձելու է խստացնել կրթության նկատմամբ պահանջները, լուրջ ուշադրություն է դարձվելու, թե դասախոսական անձնակազմի որակական հատկանիշներին, թե ընդհանուր կրթական մակարդակի որակի բարձրացմանը»,ասաց նա:

Կրթությունն անվճար է լինելու նաև միջին մասնագիտական պետական կրթական հաստատություններում: Այլևս պետական ուսումնական հաստատությունները կախված չեն լինելու ուսանողների վարձավճարներից: Վահրամ Պողոսյանը նշեց, որ այդ հանգամանքը որոշակի բացասական հետանքներ է ունեցել, ընդհանուր առմամբ, կրթական որակի վրա: Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետությունը պետք է պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ավելացնի:

«Մասնավոր բուհերը, դրանից ելնելով, պետք է փորձեն մրցակցային առավելություն ունենալ, կարողանան ավելի բարձր, ժամանակակից կրթական պահանջներին համահունչ դասավանդում իրականացնել: Մենք պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որ մասնագիտական ուսումնական հաստատությունից դուրս եկող շրջանավարտն ունենա համապատասխան մասնագիտական բարձր որակավորում»,-ավելացրեց նա:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ նպատակ ունեն ուժեղացնել միջին մասնագիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ նախագահի ցանկությունն է բուհ չընդունվողների համար միջին մասնագիտական կրթական հնարավորություններն ընդլայնել՝ ուժեղացնելով քոլեջները: Խնդիր է դրված լուծել միջին մասնագիտական ոլորտում պահանջված մասնագետների հարցը:

Հարցին, թե արդյոք փոփոխություններով պայմանավորված կրթական հաստատություններում աշխատողների թվի վերանայում կլինի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ եթե խնդիր է դրվում որակի վրա, ապա հասկանալի է, որ այն առաջին հերթին պետք է ապահովեն դասավանդողները:

Արցախում գործում է երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, 4 պետական քոլեջ:

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում