Հասարակական

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն  նշելու մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվելէ էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց՝ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բանկության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը: Եվ ըստ էության այս փոփոխությունը քաղաքացիների կյանքը թեթևացնում է այդ մասով, ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել:

Երեխայի ազգությունը ևս նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում