Սիրուշոն և Կամո Սեյրանյանը յուրովի են մեկնաբանել «Թղթե տունը» հեռուստանովելի սաունդթրեքը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն, որը մեկուսացման շրջանում պարբերաբար երկրպագուներին է ներկայացնում հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական սիրված հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին այն մատուցել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Երգը զետեղվել է Սիրուշոյի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այս օրերին այսպես ենք համագործակցում... չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն: Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել...»,-գրել է Սիրուշոն:

«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական հեռուստանովելը, որի առաջին սերիաները նկարահանվել են դեռ 2017 թվականին, Հայաստանում մեծ ճանաչում ստացավ և սիրվեց հատկապես մեկուսացման օրերին: Ռոմանտիկ, երբեմն դաժան, երբեմն էլ չափազանց մարդկային ավազակախմբի մասին պատմող քրեական դրաման բաղկացած է չորս եթերաշրջանից: Երկրպագուների մի մեծ բանակ անհամբերությամբ սպասում է սերիալի 5-րդ եթերաշջանի նկարահանումներին:

Լուսանկարը՝ երգչուհու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը