Հասարակական

Կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրով 

1 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրով 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության ուշադրությունը կենսաբազմազանության կորստի համաշխարհային խնդրին սևեռելու նպատակով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, այս տարի այն անցկացվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի ներքո:

Մայիսի 22-ը, ըստ էության, հիշեցում է, որ մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները, շարունակաբար աշխատել մոլորակի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ոլորտին վերաբերող նորարարական որոշումների ընդունման և կենսաբանական բազմազանության կորուստների նվազեցման ուղղությամբ։

Գործում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան, որը միջազգային պայմանագիր է։ Դրա նպատակն է համակարգել կենսաբազմազանության պահպանության և կենսապաշարների ռացիոնալ օգտագործման, կենսաբազմազանության օգուտների արդարացի և հավասար ու համատեղ օգտագործման ոլորտները:

Կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում` Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում