Հասարակական

Ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մահացության թվի նվազում

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մահացության թվի նվազում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տարբեր պատճառներով մահացության թվի նվազում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սա պայմանավորված է նրանով, որ այս ընթացքում երկրում եղել է արտակարգ դրություն, ՃՏՊ-ներն ավելի քիչ են եղել, շինարարություն գրեթե չի իրականացվել, հետևաբար տրավմատիկ դեպքերը պակասել են, և այս տարի ունենք միջին օրական մահացության ցածր ցուցանիշ։ Նախնական տվյալներով մայիսի առաջին 17 օրվա համար այս տարի տարբեր պատճառներով ունենք օրական 69 մահ, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում օրական մահացել է 75 քաղաքացի»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր մահացության թվի նվազելը չպետք է որևէ կերպ հույս ներշնչի, որ սա ընդունելի վիճակ է և կարելի է ոչինչ չանել։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում