Արսեն Թորոսյանը խոսեց կարանտինային գոտիներում գտնվող բուժաշխատողների աշխատավարձերի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նորմալ է համարում կարանտինային գոտիներում գտնվող բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով նրանց աշխատավարձերի բարձրացման հարցին։
«Այդ մարդիկ իրենց առողջությունն ու կյանքը դրել են զոհասեղանին, ամեն օր, օրը 24 ժամ աշխատում են, և, իհարկե, նրանք պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր բժիշկների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձերի վերաբերյալ, դրանից զատ ստանում են նաև պարգևավճարներ։
Լիլիթ Դեմուրյան