Հասարակական

Բուժհաստատություններում աշխատող կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի

1 րոպեի ընթերցում

Բուժհաստատություններում աշխատող կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բուժհաստատություններում աշխատող և կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խոսքը չի վերաբերում միայն բժշկին, այլև վարորդին, տեխնիկին և այլն։ Սա կազմում է մեր հիվանդների ընդհանուր թվի 6-7 տոկոսը։ Նրանք վարակվում են, քանի որ գտնվում են ամենամեծ ռիսկային գոտում»,- նշեց Թորոսյանը։

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Թեստավորվել է 45822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում