Հասարակական

Արսեն Թորոսյանն անդրադարձավ մի քանի երկրում տարածված Կավասակի հիվանդությանը

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն անդրադարձավ մի քանի երկրում տարածված Կավասակի հիվանդությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի մի քանի երկրում տարածված Կավասակիհիվանդության դեպքերը այս տարի չեն փոխվել. հանրապետությունում ևս կա 3 նման դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պանդեմիայի ֆոնին հատկապես Ֆրանսիայում, Նյու Յորքում և Իտալիայի հյուսիսային հատվածում Կավասակի սինդրոմի տարածվածության մասին մենք տեղյակ ենք և արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի, մեզ մոտ նման դեպքեր արձանագրվելու պարագայում՝ իրականացվեն համապատասխան միջոցառումներ»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Կավասակի հիվանդությունն ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք: Առողջապահությունը գնել է դրա պաշարները՝ համապատասխան մեր կանխատեսումներին։ Թորոսյանի պնդմամբ՝ այդպիսի դեպքեր ունենալու պարագայում Հայաստանն ապահովված է դեղորայքով:

«Գիտական հետազոտությունները և Նյու Յորքի, Ֆրանսիայի, ինչպես նաև Իտալիայի հյուսիսային հատվածի վիճակագրական տվյալները երեխաների նկատմամբ հավելյալ զգոնության պահանջ են դնում մեր առջև»,- նշեց ԱՆ նախարարը։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում