Հասարակական

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման առաջին օրը 13 հաճախում է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման առաջին օրը 13 հաճախում է գրանցվել

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից:

Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են ընդունել սաներին, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ: Ընդհանուր 2 400 սանից միայն 28 երեխայի ծնող է նախնական հաստատել երեխայի այցը մանկապարտեզ:

«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը սա ծնողների կողմից զգուշավորություն որակեց: «Նախնական ցանկություն հայտնել էր 28 ծնող, սակայն այսօր մանկապարտեզ են ուղարկվել 13 սան: Հիմնականում ծնողներն են զգուշանում: Անխոս, հաստատության համար խնդիր կլինի, ասենք, 1 կամ 2 երեխայի հետ աշխատելը»,-նշեց պատասխանատուն:

Գյումրիում ևս ծնողը հաստատության տնօրինությանը պարտադիր պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից այն մասին, որ աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ, մանկապարտեզների աշխատակիցներն էլ պետք է պարտադիր ունենան տեղեկանք այն մասին, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում