Գագիկ Բաղունցը ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնաժողի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց փակ գաղտնի քվերակության արդյունքները․

«Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, քվեատուփում առկա էր 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը։ Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝4»։

Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ Խորհրդարանը նաև հաստել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Հայերեն Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին