Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բադասյանը՝ ավելացնելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար չափով քննարկվել է: Վարչապետը հույս հայտնեց, որ այս օրենքների ընդունման արդյունքում քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի:

Հայերեն

Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները

Մոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել

ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը

Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»

Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան

ԿԲ-ն փոփոխություններ է արել էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջ

Եվրոպական ինդեքսներ - 10/08/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 10/08/26