Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության տարածման առաջին օրվանից ՀՀ կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի փոխանցել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել և ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։

«Պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։ Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջ չեն պահվում հակահամաճարակային կանոնները։

Վարչապետն ընդգծեց, որ այդ առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության, պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով:

Վարչապետը կոչ արեց փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։ «Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց վարչապետը:

Հայերեն English Русский

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրին

Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան

Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո

Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում