Բեռլինում վարազների պատճառով ոստիկանները փակել են փողոցը
1 րոպեի ընթերցում
![Բեռլինում վարազների պատճառով ոստիկանները փակել են փողոցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015667.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ոստիկանությունն իրականացրել է վայրի կենդանիների ազատ տեղաշարժի ապահովման գործողություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ը, 30 վարազից բաղկացած նախիրը տեղաշարժվել է Բեռլինի փողոցներով։ Դեպքի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է տարբեր սոցիալական կայքերում։ Նշվում է, որ ոստիկանական մեքենաները փակել են Մյուլենշտրասե փողոցը, որպեսզի վարազների նախիրն անխոչընդոտ կարողանա անցնել փողոցը։ Կադրերում երևում է, որ վայրի խոզերը սկզբում թափառում են բնակելի շենքերի միջև գտնվող մարգագետիններում, այնուհետև վազում են փողոցով։
Manchmal liegt die Wildnis direkt vor unserer Haustür.
Unsere Kolleg. sperrten am Freitagvormittag zur Sicherheit für den Rottenlauf kurzzeitig die Mühlenstraße in #Lichterfelde.
Tags