Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին, այդ գումարը օգտագործվել է անվտանգային կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակում բյուջե է վերակագանգնվել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար: Սակայն լրագրողը նկատել էր, որ Գլխավոր դատախազության զեկույցում, ԱԱԾ-ի տվյալներով թվերը միանգամայն այլ են, նա հետաքրքրվել էր, թե ինչպես է առաջացել նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարել են տարբեր թվեր:

Վարչապետը նշեց՝ այդ անհամապատասխանությունն ունի շատ կանկրետ բացատրություն: «Պաշտոնական թվերով խոսքը 40 մլրդ դրամի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է: Բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար: Եվ ես կարող եմ ասել հետևյալը՝ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ մոտ 28 մլն դոլար կար, հետո ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 մլն դոլարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը: Եվ այդ գումարն օգտագործվեց պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Ահա այդ հատվածը չի վերականգնվել այն ընթացակարգերով, այլ Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է: Եվ ամեն անգամ հաշվառումն անելիս այդ խնդիրը լինում է:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին