Ինովացիա

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

2 րոպեի ընթերցում

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության բնականոն աշխատանքը, մայիսի 14-ի դրությամբ, ապահովում է 1160 աշխատակից, որոնք, ի լրումն իրենց պարտականությունների, ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակից, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։

««Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում