Հասարակական

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ կամ կալանավորված անձ կորոնավիրուսով չի վարակվել

2 րոպեի ընթերցում

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ կամ կալանավորված անձ կորոնավիրուսով չի վարակվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրեակատարողական հիմնարկներում մայիսի 14-ի դրությամբ որևէ կալանավորված անձ կամ դատապարտյալ կորոնվիրուսով չի վարակվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը

«Այն կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են Քրեակատարողական ծառայության և Արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։ Իհարկե, կարծում եմ, որ այս իրավիճակը երկար դժվար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը անպայմանորեն բերելու են մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ սա չի նշանակում, որ անվերահսկելի իրավիճակ կլինի, որովհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արդեն վաղուց նախապատրաստվել են հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և վերահսկողությունը հնարավոր կլինի… Քրեկատարողական ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր, հիմնականում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ հերթափոխի մասնակիցներն են վարակվել՝ 8 դեպք: Դրանից հետո մի քանի կասկածելի դեպքեր ենք ունեցել, որտեղ թեստավորումներ են կիրառվել։ Այս պահին չհրապարակեմ որևէ թիվ, որովհետև թեստերը դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Բադասյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում