Հասարակական

Կառավարությունը անհատույց տարածք հանձնեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը անհատույց տարածք հանձնեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ սեփականություն հանդիսացող Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 մլն 848 հազար դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով տարածքը հետ կվերցվի «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն ու հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից:

«Երջանկության ճանապարհ» ԲՀԿ-ի կողմից ներկայացված գործարար ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի վերանորոգում, անվտանգության համակարգի տեղադրում, կահավորում, տրանսպորտային միջոցի ձեռք բերում, մասնագիտական թիմի ձևավորում, 18-65 տարեկան շուրջ 40 շահառուի ցերեկային զբաղվածության ապահովում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00, վերջիններիս անվճար փոխադրում ցերեկային կենտրոն եւ հակառակ ուղղությամբ, երեքանգամյա սննդի տրամադրում:

Միաժամանակ կիրականացվի շահառուներին վարվեցողության կանոնների, համակարգչային գիտելիքների, հասարակության մեջ ինտեգրվելու, ինքնուրույն կարիքները հոգալու եւ այլ հմտություններ ձեռք բերելու ուսուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում