Պարետատունը  քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, սակայն այժմ ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները ամբողջությամբ բավարարում է ու դեռ կարող ենք արտահանել:

«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարեցնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ վստահ չեն՝ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ թույլ տված սխալներից դասեր կքաղեն, ու սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն:

«Այս թեմայով քննարկում եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ: Մենք ինչպես խոստացել էինք, ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 (ավելացել է ևս 1-ով) դեպք:

Հայերեն العربية English Русский

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ