Հասարակական

Լիտվան որպես օգնություն բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Լիտվան որպես օգնություն բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում մայիսի 13-ին տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։

Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում