Հասարակական

Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, թե կրթական համակարգում ինչ է ներմուծելու խորհրդարանի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Կարապետյանն անդրադարձավ մայիսի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կոնվենցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը: Այն խրախուսում է երկրներին՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների և ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու ունակություններ տալու և ինքնապաշտպանվելու: Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին, կարիքներին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից և ինչես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից առանց ամաչելու»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվեց 79 «կողմ» և 12 «դեմ» ձայներով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում