Հասարակական

Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում 

1 րոպեի ընթերցում

Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում 

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել3 միլիոն 120 հազար դրամ: Սակայն սա ամբողջը չէ՝ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշումը Գյումրու ավագանին ընդունել է մայիս 12-ի նիստի ժամանակ:

«ՀՀ պարետը և Շիրակի մարզպետը գրություններ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի մեր քաղաքում բուժաշխատողներին տեղաշարժվելու հնարավորություն ապահովենք։ 24 մեքենա 400 բուժաշխատողի է տեղափոխում 12 բուժհաստատություններից։ Այս գործընթացը սկսել ենք ապրիլից»,-տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավելելով, որ եթե մայիսի 14-ից հետո տրանսպորտը սկսի աշխատել, այս գումարը կմնա քաղաքային բյուջեում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում