Հասարակական

Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ինչպես տեղկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպիչներից ակտիվիստ Մանուել Մանուկյանը նշել է, թե պահանջում են հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել են, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։

Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։

Մանուել Մանուկյանը հակադարձել է, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել է սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ երկու քաղաքացի բերվել են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում