Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը:

«ՄԻՊ ինստիտուտը վերջնակապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,-ասաց նա:

Վարդանյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրերի մասին: Նա դա համարեց չափազանց կարևոր: Պատգամավորը նկատեց, որ նաև աննորմալ կլինի, որ ՄԻՊ-ի ելույթը ԱԺ-ում պարզապես արժանանա ծափողջույնների, և որևէ հարցադրումներ չհնչեն: Նրա կարծիքով՝ դա կխոսի այն մասին, որ ժողովրդավարության հետ խնդիրներ կան:

Պատգամավորը շեշտեց՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն նկատեց՝ հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ աելի կարևոր է: «Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու հիշեց՝ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից: Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները:

Թաթոյանը, անդրադառնալով Վարդանյանի ելույթին, վստահեցրեց՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակը փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց՝ նաև քաղաքացիների մոտ պետական ապարատի նկատմամբ ակնկալիքները բարձրացան, քաղաքացին հասկացավ, որ իր կամքով կարող է հասնել սկզբունքային փոփոխությունների երկրում: Թաթոյանը հիշեց՝ հեղափոխության օրերին իսկապես շատ ակտիվ է աշխատել:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա