«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանն իր ելույթում:

«Այսօր իմ գործընկերները անդրադարձան որոշ դրվագների, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, որ միայն ինձ մոտ չէ որոշ դեպքերում տպավորություն, որ Ձեր գործողություններում նկատվում են երկակի ստանդարտներ: Իմ գործընկերները հիմնականում խոսեցին Անի Սամսոնյանի և Տաթևիկ Ռևազյանի դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Մենք չենք ասում, թե խոցվել ենք նրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Դուք հետևողական չեք Ձեր մոտեցումներով: Խնդիր է, երբ դուք չենք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե դուք առհասարակ չանդրադառնայիք»,-ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքացիները կողմնորոշվում են՝ ելնելով ՄԻՊ-ի հայտարարությունից: Եթե մի դեպքում պաշտպանն արձագանքում է, մյուսում՝ ոչ, մարդկանց մոտ կարող է ողջամտորեն տպավորություն ստեղծվել, որ մյուս դեպքն ընդունելի է:

«Իմ քայլը»-ի պատգամավորներից ոմանք հարց էին բարձրացրել, թե ինչու է ՄԻՊ-ն արձագանքել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի խոսքին՝ այն որակելով սեռով պայմանավորված անթույլատրելի վիրավորանք, սակայն չի արձագանքել Ալեն Սիմոնյանին ուղղված՝ Էդմոն Մարուքյանի՝ սեռական բնույթի հայհոյանքին: Թաթոյանը մասնավորապես ասել էր, որ իր հայտարարությունները երբեք քաղաքական հենք չեն ունենում: Նա շեշտել էր, որ այն դեպքում, երբ ինքը արձագանքել է, խոսքը վերաբերվել է կնոջը՝ սեռը թիրախավորելով վիրավորանք հասցնելուն՝ հատկապես ընդդիմադիր ներկայացուցչի: Նա Մարուքյանի և Սիմոնյանի միջադեպի հետ կապված մասնավորապես ասել էր, որ տվյալ դեպքում իր հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, այպիսով ճիշտ է համարել հայտարարություն չտարածելը: Թաթոյանը հիշեցրել է, որ պետական կառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին: Նա շեշտել էր, որ բոլոր դեպքերում դատապարտում է կնոջ նկատմամբ բռնությունները:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա