Հասարակական

Քոչարյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին Խաչատուրովի չմասնակցելուն

1 րոպեի ընթերցում

Քոչարյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին Խաչատուրովի չմասնակցելուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի պատրաստվում հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում:

«Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Խաչատուրովն արդեն ինքը թող որոշի, նույնիսկ գալն արդեն էական չէ: Էական է այն առումով, որ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունն ու եկել են Ազգային ժողով: Եթե մինչև հունիսի 4-ը պարոն Խաչատուրովը դա գիտակցի, շատ ավելի լավ առաջին հերթին իր համար»,- ասաց Քոչարյանը:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում