Հասարակական

ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի նոր օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 86 «կողմ», 2 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը` շարադրել նոր խմբագրությամբ: Օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս պետք է կարողանան օգտվել հանրային ծառայողի ինստիտուտից:

Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն՝ մասնավորապես ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Զոհրաբյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ հանրային պաշտպանի ինստիտուտից օգտվում են 16 կատեգորիաներ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում