Բադասյանը կասկած չունի քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված կասկածներ չունի, այդ ենթամշակույթը կրող անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Բադասյանն ասաց՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ Հայաստանում վերջերս օրենքով քրեականացվեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց՝ քրեական ենթամշակույթ կրող քանի՞ անձ է կանչվել պատասխանավության, ի՞նչ գործողություններ են կատարվել, և նախարարն ինչպե՞ս է գնահատում արդյունքը:

«Ես հիշում եմ, որ երբ ԱԺ դահլիճում քննարկում էինք նախագիծը, միանշանակ պնդումներ եղան, որ այն չի աշխատի ընդունման դեպքում: Ես կարծում եմ, որ այն միանշանակ աշխատելու է, և միանշանակ ունենալու ենք քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր: Հետևենք համբերատար, կարծում եմ՝ կլինեն այդ դեպքերը, կարձանագրենք»,-ասաց Բադասյանը:

Նախարարը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, և կարճ ժամանակում որևէ ֆանտաստիկ սցենարով հնարավոր չէր ունենալ քրեական պատասխանատվության ենթարկված անձ: «Ամենաշատը կարելի է ունենալ քրեական գործ, լավագույն սցենարում՝ առաջադրված մեղադրանք: Իմ տեղեկություններով՝ կան մի քանի քրեական գործեր հարուցված»,-ասաց նախարարը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվել էր քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը